30 մայիսի 2018 - 17:21 AMT
Նազենի Ղարիբյանը՝ մշակույթի փոխնախարար

Նազենի Ղարիբյանը նշանակվել է մշակույթի նախարարի տեղակալ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նազենի Ղարիբյանին նշանակել մշակույթի նախարարի տեղակալ»,-ասվում է որոշման մեջ։

Նազենի Ղարիբյանն այդ պաշտոնում կփոխարինի Արթուր Պողոսյանին: Վարչապետի մեկ այլ որոշմամբ վերջինս ազատվել է պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով»՝ Արթուր Պողոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասվում է որոշման մեջ։