Ռուսաստանցի լրագրող Արկադի Բաբչենկոն, ում սպանության մասին հայտարարվել էր մայիսի 29-ին, կենդանի է․ նրա սպանությունը բեմադրված էր՝ իրական մահափորձը կանխելու նպատակով։
Current Time հաղորդմամբ, Բաբչենկոն եկել է Կիևում մամուլի ասուլիսի։ Լրագրողի սպանության համար, ուկրաինական իրավապահների հաղորդմամբ, $40 հազար էր վճարվել։
Սպանության կատարման համար վարձած քաղաքացին ձերբակալված է։
Բաբչենկոն մասնակցել է չեչենական 2 պատերազմներին, լուսաբանել է Հարավային Օսիայում պատերազմը։ Ուկրաինայի տարածքում կոնֆլիկտից հետո տեղափոխվել Պրահա, այնուհետև՝ Կիև։ Հայտնի է եղել ՌԴ իշխանությունների խիստ քննադատությամբ ու ՌԴ-ում արյունոտ միջադեպերից հետո արվող սուր և հաճախ սկանդալային գրառումներով։