31 մայիսի 2018 - 18:56 AMT
Լևոն Սարգսյանը հրաժարական չի տվել Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին դիմում չի ներկայացրել։ Այս մասին PanARMENIAN.Net - ին հայտնեցին Մատենադարանի լրատվական ծառայությունից:

Մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ նա հրաժարական է տվել Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից:

Լևոն Սարգսյանը Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել 2018 թվականի հունվարի 19-ին: Նա նաև «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահն է, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը: