1 հունիսի 2018 - 11:53 AMT
8 նոր մարզպետ է նշանակվել

Կառավարության հունիսի 1-ի նիստի ընթացքում 8 նոր մարզպետ է նշանակվել:

«Քաղաքացիական պայմանագրի» անդամներ Ռոմանոս Պետրոսյանը, Կարեն Սարուխանյանն ու Գարիկ Սարգսյանը նշանակվել են Կոտայքի, Շիրակի ու Արարատի մարզպետներ։

Իջևանի քաղաքապետ Վահե Ղալումյանը Տավուշի մարզպետ է նշանակվել, Վայքի ԲՀԿ-ական քաղաքապետ Արագած Սաղաթելյանը՝ Վայոց Ձորի մարզպետ, ԲՀԿ-ից Հրանտ Մարգարյանը՝ Տավուշի մարզպետ։

ՀՅԴ-ական Աշոտ Սիմոնյանն ու Իշխան Սաղաթելյանը Արագածոտնի ու Գեղարքունիքի մարզպետներ են նշանակվել։

Սյունիքի ու Արմավիրի մարզպետները շարունակում են պաշտոնավարել։ Տարածքային կառավարման և զարգացման նախարար նախարար Սուրեն Պապիկյանն ավելի վաղ հայտարարել էր, որ բոլոր մարզպետները փոխվելու են։