2 հունիսի 2018 - 16:17 AMT
Սարգիս Խանդանյանը՝ ՀՀ վարաչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական

Սարգիս Խանդանյանը ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Համապատասխան որոշումը տեղադրված է ՀՀ էլեկտրոնային կառավարման E-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով, Սարգիս Խանդանյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ», - մասնավորապես ասվում է որոշման մեջ:

Ավելի վաղ, ՀՀ վարաչպետի աշխատակազմի ղեկավարի օգնական էր նշանակվել Տիգրան Մուղնեցյանը: