Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը Ստավանգերում ընթացող գերհզոր Norway Chess Classic մրցաշարի 6-րդ տուրում ոչ ոքի է խաղացել ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ:
Մրցաշարին մասնակցում է աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստ՝ Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիար Մամեդյարովը, Դին Լիժենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը։
Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը պարտվել է ամերիկացի Ուեսլի Սոյին:
Տուրի մյուս՝ Վիշվանաթան Անանդ-Շահրիյար Մամեդյարով, Հիկարու Նակամուրա-Մաքսիմ Վաշիե-Լագրավ, հանդիպումներն ավարտվել են ոչ ոքի:
6 տուրից հետո առաջատարը Կարլսենն է 3,5 միավորով, Սոն և Արոնյանն ունեն 3-ական միավոր, Անանդը, Նակամուրան, Կարյակինը, Մամեդյարովն ու Կարուանան՝ 2,5-ական միավոր, Վաշիե-Լագրավն ունի 2 միավոր:
Չինացի Դին Լիժենը դադարեցրել է մասնակցությունը մրցաշարին ոտքի վնասվածքի պատճառով:
Ավանդական գերհզոր մրցաշարը մեկնարկել է մայիսի 27-ին և կավարտվի հունիսի 8-ին: