4 հունիսի 2018 - 12:18 AMT
Մասիսի քաղաքապետի հետ ձերբակալվածներից ևս մեկն ազատ է արձակվել

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ ձերբակալված ևս մեկ անձ է ազատ արձակվել։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Մասիսի քաղաքապետին և նրա հետ ձերբակալված անձանց մեղադրում են «թավշյա» հողափոխության օրերին Էրեբունի թաղամասում ցուցարարների դեմ բռնություն կիրառելու մեջ:

«Դատարանն ազատ է արձակել Մասիսի քաղաքապետի հետ ձերբակալված 5 հոգուց չորրորդին։ Այսպիսով կալանքի տակ մնում է մի հոգի»,- ասվում է գրառման մեջ:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հունիսի 2-ին մերժել է Համբարձումյանին կալանավորման որոշումն ու ոչ իրավաչափ հայտարարել վերաբերյալ միջնորդությունն ու քաղաքապետի ձերբակալման որոշումը ճանաչել է ոչ իրավաչափ: Ավելի ուշ ազատ է արձակվել նաև քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանը և նրանց հետ ձերբակալված ևս 1 անձ։