4 հունիսի 2018 - 14:39 AMT
Մոուրինյոն՝ Մխիթարյանի մասին. Նա պատրաստ չէր ՄՅՈւ տեմպին և ինքը գիտակցեց դա

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ի տարբերություն «Մանչեսթեր Յունայթեդի» այլ անդամների, այնքան էլ դիմացկուն չէր: Այդ մասին հայտարարել է մանկունիանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն BBC Sport-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով այն պատճառներին, թե ինչու ակումբը ստիպված եղավ հրաժարվել հայ ֆուտբոլիստից:

Ըստ նրա, Մխիթարյանը պատրաստ չէր ՄՅՈւ ինտենսիվ տեմպին: «Ֆիզիկապես և մտածելակերպով նա պատրաստ չէր, մրցունակության առումով ևս: Երբ խաղերի միջև վերականգնման ժամանակը սեղմ է, դա բարդ է»,-ասել է նա՝ հավելելով, որ Մխիթարյանը չէր կարողանում հաղթահարել այդ ծանրաբեռնվածությունը, ինչպես անում էին մյուս ֆուտբոլիստները:

Մարզիչը հավելել է, թե Մխիթարյանն ինքն էլ է դա գիտակցել, հայտնում է Sputnik Արմենիան:

Մխիթարյանը 1,5 խաղաշրջան է անցկացրել ՄՅՈւ կազմում, այդ ընթացքում դառնալով 13 գոլի հեղինակ: Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվեց 2018-ի սկզբին: