4 հունիսի 2018 - 15:14 AMT
Օսիպյան. Տուգանքների չափերը կվերանայվեն

Շարժական արագաչափերի վերանայման խնդիր է լնելու: Այդ մասին հայտարարել է ՀՀ ոստիկանապես Վալերի Օսիպյանն ԱԺ-ում 2017-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ:

ՀՀ ոստիկանապետն ընդգծել է, որ տուգանքների չափերի նվազեցում է լինելու, հայտնում է Aysor.am-ը:

«Ոստիկանությունն ունի բազմաթիվ բողոքներ, որոնք ավելի շատ ոչ թե արագաչափերին են վերաբերում, այլ տեսանկարահանող սարքերին, բայց դա չի նշանակում, որ մենք չենք անդրադառնալու արագաչափերին։ Մոտ մեկ ամսվա ընթացքում մենք կներկայացնենք մեր առաջարկությունները»,- եզրափակել է նա:

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է նաև, որ ոստիկանների թվի կրճատում է լինելու, հնարավոր է՝ հունվարից աշխատավարձերի բարձրացում լինի: