14 ապրիլի 2008 - 23:23 AMT
Հայաստանի պաշտպանության նախարար է նշանակվել Սեյրան Օհանյանը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին Հայաստանի Հանրա֊պետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու եւ զինվորական ծառայությունից` իր զեկուցագրի համաձայն արձակելու մասին: Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով Սեյրան Օհանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապե֊տության պաշտ֊պա֊նու֊թյան նախարար: