4 հունիսի 2018 - 16:45 AMT
Թվային մարքեթինգ․ Բիզնես դասընթաց՝ ՓՄՁ ղեկավարների համար

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը «Թվային մարքեթինգ» թեմայով բիզնես դասընթաց է իրականացրել ՓՄՁ ղեկավարների համար։

«Օնլայն տիրույթում բիզնես գործունեություն ծավալողների թիվը անընդհատ ավելանում է: Բանկը նույնպես գնում է թվային տիրույթ, այս հարցում մենք օգնելու ենք նաև մեր հաճախորդներին։ Ինտերակտիվ կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, լսում ենք բիզնեսի պահանջները, ու բանկի յուրաքանչյուր գործողություն պայմանավորված է հենց դրացնով: Մենք պատասխանատու ֆինանսավորող ենք, և մեր պատասխանատվությունն է նաև հաճախորդներին տրամադրել գիտելիքներ»,- իր խոսքում նշել է Բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն անընդհատ ընդլայնում է ՓՄՁ-ների համար 2013-ից իրականացվող անվճար բիզնես դասընթացների թեմատիկ և աշխարհագրական ընդգրկումը։

Մինչ օրս իրականացված մոտ 65 դասընթացին մասնակցել են մոտ 700 ՓՄՁ ներկայացուցիչ ավելի քան 470 կազմակերպությունից: