15 ապրիլի 2008 - 13:46 AMT
Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 15-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովին Հայաստանի Հան֊րա֊պե֊տության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտ֊պա֊նու֊թյան նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին` ազատելով նրան ՀՀ պաշտ֊պա֊նու֊թյան նախարարի տեղակալի պաշտոնից: Հանրապետության նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտ֊պանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Գրիգորիի Խաչատուրովին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում: