15 ապրիլի 2008 - 14:56 AMT
Ապրիլի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպելու են Վիեննայում
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ապրիլի 16-ին հանդիպում են անցկացնելու Վիեննայում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

Հանդիպման ընթացքում Մեթյու Բրայզան, Բերնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովը քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը եւ հետագա ծրագրերը: Հանդիպմանը ներկա է լինելու ԵԱՀԿ նոր ղեկավար, Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբբը: