5 հունիսի 2018 - 11:23 AMT
Ավանում զանգվածային անկարգության մեջ կասկածվող 2 հոգի ազատ է արձակվել

Ապրիլի 22-ին Երևանի Ավան վարչական շրջանում ցուցարարների մեքենաները մահակներով ջարդած, զանգվածային անկարգությունների կասկածանքով ձերբակալվածներից երկուսը՝ Ավանի թաղապետարանի հարկային բաժնի պետ Կարեն Տոնոյանըև և Երևանի քաղաքապետարանի առաջատար մասնագետ Էդմոն Պետրոսյանն ազատ են արձակվել: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Կալանավորման միջնորդությունը քննող դատավորը մերժել է քննիչի միջնորդությունը և դատարանի դահլիճից ազատ արձակել նրանց: Որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Կարեն Տոնոյանին եւ Էդմոն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածով (զանգվածային անկարգություն): Զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այլ ձերբակալվածներ դեռ չկան:

Նրանք ավելի վաղ ձերբակալվել էին: