5 հունիսի 2018 - 12:07 AMT
«Արի տունը» կհետաձգվի. Փողերի մսխման կասկածներ կան

Սփյուռքի նախարար Մխիթար Հարյապետյանը հայտարարել է, որ «Արի տուն» ծրագիրը ժամանակավորապես հետաձգվելու է, քանի որ կասկածներ կան, որ «փողեր են մսխվել»:

«Ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրի ճաշի համար 4000 դրամ է տրամադրվել. գառ պիտի մատուցեի՞ն ամեն մի երեխային, սև խավիա՞ր», -ասել է Հայրապետյանը՝ հավելելով, որ ըմբռնումով են մոտենալու ծրագրի համար դեպի Հայաստան արդեն ավիատոմս գնած ծնողների դժգոհությանը:

Ըստ նախարարի, ամեն ինչ ուղղված է նախարարության փողերը նպատակադրված ծախսելուն:

«Կհասկանամ այն մի քանի հարյուր մարդկանց, ովքեր գնել էին ավիատոմսերը, սակայն մեզ համար սկզբունք է, որ պետք է բացառվեն կոռուպցիոն ռիսկերը: Բացի այդ, ծրագրերը, որ ժամականակավորապես հետաձգվում են, բարելավվելու են», - նշել է Հայրապետյանը: