Ֆրանսիայի կառավարությունը 30.000 եվրոյի կամավոր նվիրատվություն է կատարել, որն ուղղվելու է Հայաստանում կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխմանն ու դրանց դեմ պայքարին։
Գումարը տրամադրվելու է Հայաստանի 2015-2018թթ․ Եվրոպայի խորհրդի գործողությունների ծրագրի և Եվրոպայի խորհրդի Գենդերային հավասարության 2018-2023թթ․ ռազմավարության շրջանակներում, հայտնում է Panorama.am-ը ԵԽ կայքի վրա հղումով։
Համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 4-ին՝ Եվրոպայի խորհրդում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժան-Բապտիստ Մատեի և ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատանի Դրագոնիի միջև։