5 հունիսի 2018 - 18:37 AMT
Առողջապահության 2 փոխնախարար է նշանակվել

Լենա Նանուշյանը նշանակվել է ՀՀ առողջապահության փոխնախարարի պաշտոնում: Համապատասխան որոշումը կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լենա Նանուշյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ», - մասնավորապես ասվում է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշման համաձայն, ՀՀ առողջապահության փոխնախարար է նշանակվել նաև Սերգեյ Խաչատրյանը, ով նախկինում ևս զբաղեցրել է այդ պաշտոնը: