6 հունիսի 2018 - 11:37 AMT
Ապրիլյան բողոքի ցույցերին վնասված մեքենաների տերերը կարող են փոխհատուցում ստանալ

2018 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած զանգվածային բողոքի միջոցառումներին մասնակցած այն ցուցարարները, որոնց ավտոմեքենաները վնասվել են բողոքի ցույցերի ընթացքում, կարող են դիմել ճանապարհային ոստիկանություն՝ խնդրին իրավական լուծում տալու և փոխհատուցման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով։

Համապատասխան հայտարարություն է տարածել ՀՀ կառավարությունը։

Ապրիլին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերի ընթացքում, ոստիկաններին ու քաղաքացիական հագուստով դիմակավորված անձինք տասնյակ մեքենաներ են վնասել՝ փորփելով խոչընդոտել փողոցները փակելուն ու ի աջակցություն հետիոտն ցուցարարներին շչակներ արձակելուն։