6 հունիսի 2018 - 13:03 AMT
ՀՔԾ պետը հեռանում է պաշտոնից

Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը հայտարարել է զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին։

«Ստեղծված հանգամանքների բերումով այլևս նպատակահարմար չեմ գտնում շարունակել իմ հետագա ծառայությունը: Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին 5 տարվա համատեղ անձնվեր աշխատանքի համար», - նշել է նա իր հայտարարությունում:

Շահինյանը ղեկավարել է ՀՔԾ-ն 2013 թվականից։