6 հունիսի 2018 - 15:32 AMT
Արցախի ԱԱԾ ղեկավարը հրաժարական է տվել

Արցախի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արշավիր Ղարամյանը հրաժարական է տվել։

Հրաժարականի տեղեկություններն, «Արցախպրեսի» հաղորդմամբ, հաստատել է Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանն, ով, իր հերթին, ևս հրաժարական էր տվել հունիցի 6-ի առավոտյան։

Ավելի վաղ հրաժարական էր ներկայացրել նաև Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանը։

Ղարամյանի ու Աղաջանյանի հրաժարականն, ի թիվս այլ ուժայինների հեռացման, պահանջում էին հունիսի 1-ին Ստեփանակերում տեղի ԱԱԾ աշխատակիցների ու քաղաքացիականների մասնակցությամբ կռվից հետո բողոքող ցուցարարները։