6 հունիսի 2018 - 15:59 AMT
ՊԵԿ նախագահի տեղակալներ և փոխնախարար է նշանակվել

Արմեն Փամբուխչյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Միքայել Փաշայանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Արթուր Մանուկյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ: