15 ապրիլի 2008 - 18:25 AMT
ՄԱԿ-ի օրակարգում սառեցված հակամարտությունների մասին ՎՈՒԱՄ բանաձեւի ընդգրկումը Բաքվի հերթական ապակառուցողական քայլն է
ՄԱԿ-ի օրակարգում սառեցված հակամարտությունների մասին ՎՈՒԱՄ բանաձեւի ընդգրկում որեւէ դրական բան չի բերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: «Տվյալ նախաձեռնությունը պարզապես Բաքվի ապակառուցողական դիրքորոշման հերթական ապացույցն է»,- ընդգծել է Բալայանը:

Նշենք, որ ՎՈՒԱՄ (Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-Մոլդովա) պետությունները ծրագրում են ՄԱԿ-ում քննարկման ներկայացնել բանաձեւ իրենց տարածքներում հակամարտությունների մասին: Այդ մասին երեքշաբթի Բաքվում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Բանաձեւի նախագիծը, նշել է նա, դեռեւս գտնվում է ՄԱԿ-ի օրակարգում: «Նախագիծը մնում է ներկայացնել քննարկման, ապա` քվեարկության: Այդ ամենը տեղի կունենա որոշակի փուլում»,- ընդգծել է Ազիմովը: