Արցախի նախագահ Բակո Սահակյանը նշանակումներ է արել հունիսի 6-ին երկրի ղեկավարությունում տեղի ունեցած մի շարք հրաժարականներից հետո։
Ֆինանսների նախկին նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է պետական նախարար (վարչապետ) փոխարինելով Արայիկ Հարությունյանին։
Ոստիկանության ու ԱԱԾ ղեկավարներ Արշավիր Ղարամյանի ու Կամո Աղաջանյանի փոխարեն նշանակվել են Սամվել Շահրամանյանն ու Իգոր Գրիգորյանը։
ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Գագիկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից՝ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Ղարամյանի ու Աղաջանյանի հրաժարականն, ի թիվս այլ ուժայինների հեռացման, պահանջում էին հունիսի 1-ին Ստեփանակերում տեղի ԱԱԾ աշխատակիցների ու քաղաքացիականների մասնակցությամբ կռվից հետո բողոքող ցուցարարները։