7 հունիսի 2018 - 12:59 AMT
Սփյուռաքահայերին՝ պետկառավարմանը ներգրավելուն խոչընդոտող սահմանադրական դրույթները կվերանայվեն

ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ նիստում կառավարության ծրագրի ներկայացման ընթացքում հայտարարել է, որ գործող իշխանությունների համար մեծ հայրենադարձության կազմակերպումը կարևորագույն հարց է:

Անդրադառանլով սփյուռքահայության ներգրավմանը ՀՀ պետական կառավարման գործընթացին, նա նշել է, որ Սահմանադրության 148-րդ հոդվածով երկրում պետական բարձր պաշտոններ կարող են զբաղեցնել միայն ՀՀ քաղաքացիները, որոնք վերջին չորս տարում մշտական բնակություն են ունեցել երկրում:

«Վերջին քաղաքական փոփոխություններից հետո, երբ Սփյուռքն առավել քան երբևէ համախմբած է Հայաստանի շուրջ, Սահմանադրության այս դրույթը վնասակար և վտանգավոր եմ համարում: Առաջիկայում պետք է քննարկումներ սկսել Սփյուռքի ներուժը ՀՀ կառավարման գործում ներգրավելու այս էական խոչընդոտը վերացնելու մասին: Եվ սա կլինի հայության համընդհանուր տրամադրություններն արտահայտող կարևոր խոսակցություն», -ասել է նա: