15 ապրիլի 2008 - 20:01 AMT
Ապրիլի 16-22-ը Հայաստանում կանցնեն ՆԱՏՕ-ի Ճգնաժամերի կառավարման զորավարժությունները
Ապրիլի 16-22-ը Հայաստանում կանցնեն ՆԱՏՕ-ի Ճգնաժամերի կառավարման զորավարժությունները (CMX): Սցենարի խաղարկումը ՀՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների, ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

ՆԱՏՕ-ի վարժանքին ազգային վարժանքով մասնակցելը կարեւորվում է Հայաստանում Ճգնաժամերի կառավարման ազգային կենտրոնի ստեղծման ենթատեքստում: Սա հնարավորություն կտա Հայաստանին նախ եւ առաջ Ճգնաժամերի կառավարման կենտրոնի կազմավորման սկզբնական փուլում փորձարկել կենտրոնի հնարավորությունները, կենտրոնում ներգրավված գերատեսչությունների համաձայնեցված եւ արդյունավետ գործելու ունակությունը ազգային եւ միջազգային մակարդակներում, ներգրավվել ՆԱՏՕ-ի եւ գործընկեր պետությունների համապատասխան կառույցների հետ համագործակցության մեջ: