16 ապրիլի 2008 - 13:23 AMT
Կիպրոսի խորհրդարանում կանցնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն
Ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները, որոնց մի մասը բնակվում է Կիպրոսում, նշում են այդ տխուր տարելիցը: Ապրիլի 23-ին Նիկոսիայում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի եւ Կիպրոսի նախկին պաշտպանության նախարար Ակիս Ցոկացոպուլոսի աջակցությամբ տեղի կունենա քաղաքական հանրահավաք: Հաջորդ օրը, ապրիլի 24-ին կղզու հայ համայնքը կանցնի դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան տանող հայկական փողոցով: Ապրիլի 17-ին Կիպրոսի խորհրդարանի նիստում, որի ընթացքում ներկաները կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հայազգի պատգամավոր Վարդկեզ Մահտեսյանը կընթեցի Ներկայացուցիչների պալատին հասցեագրված նամակը: Հիշատակի արարողության մուտքը բաց կլինի հայ համայնքի բոլոր ներկայացուցիչների համար, հաղորդում է Gibrahayer.com-ը: