7 հունիսի 2018 - 19:04 AMT
ԱԺ-ն ընդունել է Փաշինյանի կառավարության ծրագիրը

Ազգային ժողովը հունիսի 7-ի արտահերթ նիստում հավանության է արժանացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության ծրագիրը:

Ծրագիրն ընդունվել է 62 կողմ և 39 դեմ ձայների հարաբերակցությամբ:

«Հարգելի վարչապետ, շնորհավորում եմ Ձեզ կառավարության ծրագիրն ընդունելու կապակցությամբ և հույս հայտնում, որ Ձեր ելույթում հնչած և ծրագրում ամրագրված դրույթներն իրականություն կդառնան»,- ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

Նոր կառավարության ծրագիրը բաղկացած է 7 կետից: