16 ապրիլի 2008 - 15:04 AMT
Հոլանդիայում կնշեն Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցը
Ապրիլի 24-ին Ասենում` Նիդերլանդներ, տեղի կունենա Մեծ Եղեռնի 93-ամյակի ոգեկոչման արարողություն: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել «Ապրիլի 24-ի հանձնախմբում», արարողության սկզբում տեղի կունենա ծաղկեպսակների զետեղում Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին, հոգեհանգստյան արարողություն, այնուհետեւ ոգեկոչման նիստ գերեզմանատան սրահում, որտեղ գեղարվեստական բաժնից բացի ելույթ կունենան Հոլանդիայի խորհրդարանի պատգամավոր, Քրիստոնյա Միություն խմբակցության անդամ տիկին Է. Վիգմանը, Լեյդենի համալսարանի հայագետ պրոֆ. դր. Յ. Վեյտենբերգը, Նիդերլանդներում ՀՀ հյուպատոս պարոն Ա. Մանուկյանը:

«Ապրիլ 24 հանձնախումբը» Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի (FAON) մաս է կազմում: