16 ապրիլի 2008 - 15:18 AMT
Թուրքիայի համանախագահությունը ԵԱՀԿ ՄԽ-ում բացասաբար կանդրադառնա Ղարաբաղի շուրջ բանակցությունների վրա
Թուրքիայի համանախագահությունը ԵԱՀԿ ՄԽ-ում չի նպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն, այլ բացասաբար կանդրադառնա Ղարաբաղի շուրջ բանակցությունների վրա, լրագրողներին է ասել Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Ֆարուհ Լոլօղլուն:
Նրա խոսքերով, Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները բոլորին հայտնի են, Անկարայի համանախագահությունն էլ ավելի կնվազեցնի ԵԱՀԿ ՄԽ արդյունավետությունը: «Առավել կարեւոր են այդ խնդրի կարգավորմանն ուղղված այն գաղափարները, որ մտադիր է Թուրքիան իրագործել տարածաշրջանում եւ ԵԱՀԿ ՄԽ երկրներում»,-հայտարարել է Ֆարուհ Լոլօղլուն, հաղորդում է 1news.az-ը: