8 հունիսի 2018 - 15:29 AMT
Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատականող ընկերությունը հարկային արտոնություն է ստացել

Կառավարության հունիսի 8-ի նիստում բավարարվել է ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Անիթեքս» ընկերության՝գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը ներմուծման մաքսատուրքից ազատելու հայտը:

Ընկերությունը ներմուծելու էինքնագնաց բեռնիչներ,օդի բաք, հագուստի ձևվածքները,պարկեր և տոպրակներ՝ փաթեթավորման համար և այլն: Ապրանքատեսակների հիմնական մասը ներմուծվելու է Թուրքիայից, Չինաստանից և Հնդկաստանից:

Ավելի վաղ, կառավարության ապրիլի 5-ի նիստում նախորդ գործադիրը բավարարել էր ընկերության՝ գերակա ոլորտում իրականացվող ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, հումքը կամ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու հայտը: Ներմուծվող ապրանքի ընդհանուր ծավալը 706,3 մլն դրամ էր գնահատվել։