8 հունիսի 2018 - 16:14 AMT
Սերգեյ Ավետիսյանն ազատվել է ՔԱԳՎ պետի պաշտոնից

Սերգեյ Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Սերգեյ Ավետիսյանը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնում էր աշխատում 2016 թ. հունիսի 8-ից;