8 հունիսի 2018 - 18:29 AMT
Արև Սամուելյանն ազատվել է մշակույթի փոխնախարարի պաշտոնից

ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն ազատվել է պաշտոնից: Որոշումը կայացվել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ քննարկման արդյունքում: Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:

«Այսօր դեռ աշխատում եմ, բայց երկուշաբթի օրվանից դիմումս տվել եմ։ Նոր քաղաքական թիմ է, նոր դիրքորոշում, թող նոր երիտասարդ ուժեր գան, կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ է եւ դրական»,- ասել է Սամուելյանը։

Արև Սամուելյանը մշակույթի փոխնախարար էր նշանակվել 2009 թվականի հուլիսի 21-ին: 2012 թվականի մարտ ամսից անդամակցել է ՀՀԿ-ին: