9 հունիսի 2018 - 12:34 AMT
Կարճատև անձրևները կշարունակվեն մինչև հունիսի 13-ը

Հանրապետության տարածքում`հունիսի 9-10-ը, 14-ին առանձին շրջաններում, 11-13-ը շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 9-11-ն էապես չի փոխվի, 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 14-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևանում՝ հունիսի 9-10-ը, 14-ին անձրևի հավանականությունը փոքր է, 11-13-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: