16 ապրիլի 2008 - 17:12 AMT
Պաշտպանության նախկին նախարարը նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել պահեստազորի գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին Հայաստանի Հանրապե֊տության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ նշանա֊կելու մասին` կնքելով պայմանագիր երեք տարի ժամկետով: Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով, Միքայել Հարությունյանը նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական: