16 ապրիլի 2008 - 17:25 AMT
Բաքուն Ռուսաստանից պահանջում է աջակցություն «Ադրբեջանի տարածքային ամբողջականությա՞նը»
Պաշտոնական Բաքուն գտնում է, որ Ռուսաստանը պետք է հայտարարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու մասին «Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքի եւ նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»: «Մենք միայն նրանցից լսում ենք, որ Ռուսաստանը կհամաձայնի այն ամենի հետ, ինչին կգան կողմերը»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նա նշել է, որ «բավարար չէ աջակցել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»: «Պետք է գործնականում աջակցել հակամարտության կարգավորմանը տարածքային ամբողջականության հիման վրա»,- ասել է նա, հաղորդում է ադրբեջանական Թրենդը: