11 հունիսի 2018 - 15:11 AMT
Թեթև մարդատար մեքենաների բնապահպանական հարկը կնվազի

ՀՀ հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է նվազեցնել թեթև մարդատար ավտոմեքենաների համար սահմանված բնապահպանական հարկը: Որոշման նախագիծը քննարկվելու է կառավարության հունիսի 11-ի արտահերթ նիստում:

«Հաշվի առնելով այն, որ Հարկային օրենսգրքի ընդունմամբ էականորեն բարձրացել է Հայաստանի Հանրապետությունում հաշվառված թեթև մարդատար ավտոմեքենաների համար սահմանված բնապահպանական հարկի գծով բեռը՝ նախագծով առաջարկվում է նվազեցնել այն»,- նշվում է հիմնավորման մեջ:

Միաժամանակ, առաջարկվում է բնապահպանական հարկի մեծությունը կախվածության մեջ դնել ոչ միայն ավտոմեքենայի շարժիչի հզորությունից, այլ նաև ավտոմեքենայի արտադրության տարեթվից՝ նոր ավտոմեքենաների համար սահմանելով բնապահպանական հարկի ավելի ցածր դրույքաչափեր: