11 հունիսի 2018 - 15:34 AMT
Որոշ ապրանքներ կազատվեն պարտադիր դրոշմավորումից

Կառավարությունը Հարկային օրենսգքում փոփոխություններով առաջարկում է աղը հանել դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկից: Համապատասպան որոշման նախագիծը ընդգրկված է գործադիրի հունիսի 11-ի արտահերթ նիստում:

Դրոշմապիտակների 1000 հատը 3783 դրամ արժե:

Նշվում է, որ որոշումը պայմանավորված է այն հանքամանքով, որ աղի շուկայում ստվերային շրջանառությունների ընդգծված ռիսկ չկա, և բացի այդ, աղի դրոշմավորումը առաջացնում է տեխնոլոգիական բնույթի խնդիրներ:

Տնտեսվարողն ազատվում է դրոշմավորման պարտավորությունից մինչև 50 գրամանոց կարագի, սուրճի, թեյի, շոկոլադի դեպքում:

«Այս փոքր ապրանքները հիմնականում վաճառվում են տուփերով, հետևաբար դրանց առանձին-առանձին դրոշմավորումը գործնականում բարդություններ է առաջացնում տնտեսավարող սուբյեկտների համար», -նշվում է հիմնավորման մեջ:

Առաջարկվում է նաև թռչնի մսի, պանրի, կաթնաշոռի, մսամթերքի, ձկնեղենի համար մինչև 10 տոկոս շեղումը չդիտարկել դրոշմավորման կանոնների խախտում, քանի որ այս ապրանքներն իրացման փուլում օբյեկտիվորեն կորցնում են քաշի որոշակի մաս: