11 հունիսի 2018 - 15:48 AMT
Սասուն Խաչատրյանը Հատուկ քննչական ծառայության պետ կնշանակվի

Սասուն Խաչատրյանը Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ կնշանակվի: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 11-ի արտահերթ նիստում:

Նա այդ պոշտոնում կնշանակվի 6 տարի ժամկետով:

Ավելի վաղ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը կոմիտեի աշխատակազմի հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ հրաժարական ներկայացնելու որոշում է կայացրել: