11 հունիսի 2018 - 15:59 AMT
Գուգարքի բաժնի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով, սեփական դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը:

Էրիկ Շարմազանովը ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովի եղբայրն է:

Ոստիկանության Գուգարքի բաժնի պետ է նշանակվել Արտակ Գյուրջանյանը, որը մինչ այդ զբաղեցրել է ոստիկանության Թումանյանի բաժնի պետի պաշտոնը:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Տաշիրի բաժնի պետ Վազգեն Թորոսյանն ազատվել է պաշտոնից ու նշանակվել է ոստիկանության Տարոնի բաժնի պետ: Իսկ Տարոնի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը նշանակվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պետ, հայտնում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:

Վալերի Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Թումանյանի բաժնի պետ է նշանակվել Լեռնիկ Գիգոլյանը, որն ավելի վաղ զբաղեցնում էր նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը: