«Դեմ եմ» նախաձեռնության անդամները, որոնք պայքարում են կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ, որոշել են «Գնում ենք կառավարությանը հյուր» անվանումով միջոցոռում կազմակերպել: Այդ մասին ասվում է «Դեմ եմ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ,ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր վարձու աշխատողների համար։
«Մենք դեռ չենք ուզում փողոց փակել, չնայած ձևերը գիտենք»,-ասված է գրառման մեջ: Նշվում է նաև, որ կդիմեն այդ քայլին, եթե իրենց ձայնը լսելի չլինի:
2 պահանջ է ներկայացվում` 1 տարով հետաձգել կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը և սկսել քննարկումներ հանրության հետ:
Կառավարության արտահերթ նիստում քննարկվում է հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ կատարելու նախագիծը, համաձայն որի կենսաթոշակային համակարգի մասնակիցն իր աշախատավարձից կուտակվող 10%-ից կվճարի 2,5%-ը՝ նախկին 5%-ի փոխարեն: Պետությունը կվճարի 7,5%-ը՝ նակին 5%-ի փոխարեն:
Ավելի վաղ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն առաջարկել է վարձու աշխատողների համար մեկ տարով հետաձգել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցությունը։