12 հունիսի 2018 - 13:04 AMT
Հակոբ Հակոբյանը ԴԱՀԿ պետ է նշանակվել

Հակոբ Հակոբյանը ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող է նշանակվել:Համապատասխան որոշումը կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Հակոբ Հակոբյանին նշանակել արդարադատության նախարարության գլխավոր հարկադիր կատարող», - նշվում է որոշման նախագծում:

Ավելի վաղ, Արմեն Հարությունյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնից: