12 հունիսի 2018 - 15:31 AMT
«Ազատության» լրագրողը՝ կառավարության տեղեկատվական կենտրոնի ղեկավար

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանը «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար է նշանակվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը՝ Մովսիսյանը:

ՊՈԱԿ-ն ավելի վաղ ղեկավարել է Դիանա Ղազարյանը:

Ավելի վաղ, մամուլում լուրեր էին շրջնառավում, որ պետական համակարգում իրականացվող փոփոխությունների շրջանակում նախատեսվում է ՀՀ կառավարության աշխատակազմի «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմավորումը: