13 հունիսի 2018 - 11:00 AMT
Սմբատ Գոգյանը՝ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սմբատ Գոգյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնում: Համապատասխան որոշումը տեղադրված է ՀՀ էլեկտրոնային կառավարման E-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սմբատ Գոգյանին նշանակել կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ», - նշվում է որոշման մեջ:

Գոգյանը 2005 թվականին ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի գիտաշխատող է (այժմ ավագ գիտաշխատող), 2004-ից՝ ԵՊՀ դասախոս, իսկ 2014-ից Երևանի ֆիզմաթ դպրոցի ուսուցիչ: