17 ապրիլի 2008 - 16:41 AMT
Թուրքիան չի մասնակցի ԱՄՆ-ի կողմից Եվրոպայում ՀՀՊ-ի համակարգի ստեղծմանը
Թուրքիան չի մասնակցի ԱՄՆ-ի կողմից Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծմանը: Այդ մասին հաղորդել է երկրի պաշտպանության նախարարության ղեկավար Վեջդի Գենյուլը: Նա պարզաբանել է, որ Թուրքիայի խնդիրն է մասնակցել ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի համատեղ պաշտպանությանը, իսկ ամերիկացիների կողմից ստեղծվող հակահրթիռային վահանը ոչ թե ՆԱՏՕ-ի նախագիծն է, այլ ԱՄՆ-ի: Նա նաեւ նշել է, որ երկրի զինված ուժերը բավարար ուժեր եւ միջոցներ ունեն իր պաշտպանության համար, հաղորդում է Ռուսաստանի լրատվական ծառայությունը: