13 հունիսի 2018 - 12:16 AMT
Մշտական բնակության վայրից դուրս աշխատող պաշտոնյաների տան վարձը կփոխհատուցվի

Մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման առավելագույն չափ կսահմանվի ամսական 100.000 դրամը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 15-ի նիստի օրակարգում:

Փոխհատուցումը տրամադրվում է այն դեպքերում, երբ կառավարության անդամի նստավայրը իր մշտական բնակության վայրը չէ և նա տվյալ վայրում չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի անշարժ գույք:

Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել և հաշվի է առնվել Ազգային Ժողովի պատգամավորներին Երևան քաղաքում բնակարան չունենալու դեպում բնակարանի վարձով կամ համարժեք փոխհատուցման ապահովելու մեխանիզմը: