Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վարազդատ Կարապետյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վարազդատ Կարապետյանին նշանակել վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով»,- ասված է որոշման մեջ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
2017-ի հուլիսին Վարազդատ Կարապետյանը նշանակվել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ:Նա պաշտոնից հրաժարական էր տվել 2018-ի մայիսի 1-ին: