13 հունիսի 2018 - 15:37 AMT
Զարմինե Զեյթունցյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից

Հռիփսիմե Գրիգորյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Զարմինե Զեյթունցյանը:

2016-ի հոկտեմբերին ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Զարմինե Զեյթունցյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ հետագայում զբաղեցրել այդ պաշտոնը: