13 հունիսի 2018 - 18:15 AMT
Իրինա Ղափլանյանը՝ բնապահպանության առաջին փոխնախարար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Իրինիա Ղափլանյանը նշանակվել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում: Համապատասխան որոշումը տեղադրված է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման E-gov.am հարթակում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Իրինա Ղափլանյանին նշանակել բնապահպանության նախարարի առաջին տեղակալ», - մասնավորապես նշվում է որոշման մեջ:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետը 5 նախարարի տեղակալներ էր նշանակել:

Կարեն Նազարյանը և Շավարշ Քոչարյանը վերանշանակվել են ՀՀ արտգործնախարարի տեղակալների պաշտոնում: Արսեն Մանուկյանը, Զարուհի Բաթոյանը, Արման Ուդումյանը նշանակվել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ։ Գյուղատնտեսության փոխնախարարներ են նշանակվել Արմեն Հարությունյանը և Գառնիկ Պետրոսյանը: Գարեգին Բաղրամյանը նշանակել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ, իսկ Արթուր Հովհաննիսյանը՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ։