14 հունիսի 2018 - 12:59 AMT
Անձրևները կշարունակվեն մինչև հունիսի 19-ը

Հանրապետության տարածքում`հունիսի 14-ի երեկոյան ժամերին, 15-19-ի գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 15-16-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում`հունիսի 14-ի երեկոյան ժամերին, 15-19-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: