14 հունիսի 2018 - 13:59 AMT
Հերմինե Նաղդալյանի ամուսինն ազատվել է կառավարության գործերի կառավարչի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսին Դավիթ Բեգլարյանին ազատել է կառավարության գործերի կառավարչի պաշտոնից: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրարթերթը:

Նշվում է, որ Բեգլարյանն այս պաշտոնում նշանակվել է դեռևս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք և շարունակել պաշտոնավարել Փաշինյանի կառավարության ձևավորումից հետո:

Գործերի նոր կառավարիչ առայժմ նշանակված չէ, սակայն, ըստ աղբյուրի, այդ պաշտոնը զբաղեցնելու է Գևորգ Աճեմյանը, ով աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու շահագործումն արգելող օրենքի դեմ պայքարող «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգողներից է: